Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

04 Հոկտեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Միրզոյանը հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Կողմերը կքննարկեն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները։