Մարկո Ռուբիոյի այցը քարոզչական բնույթ է կրում․ Ռոբերտ Քոչարյան
27 Մայիսի 2026, 12:51
Ակնհայտ է՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը եղել է ՀՀ կառավարության խնդրանքով և ավելի շատ քարոզչական բնույթ է կրում, իսկ փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրել այլ միջավայրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ստորագրված փաստաթղթերն, ակնհայտ է, լավ ազդակներ չեն փոխանցում Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Գոնե կարելի էր համբերել և պատերազմից հետո այդ գործը շարունակել»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են ԱՄՆ իշխանությունները նման էնտուզիազմով աջակցում Նիկոլ Փաշինյանին։
«Անհասկանալի է, քանի որ մենք նախկինում շատ արդյունավետ համագործակցություն ենք ունեցել։ Չեմ հասկանում, թե ինչու են այս աստիճան ներխուժում, այսպես ասենք, ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում։ Ավելի շատ ենթադրում եմ, որ ձեռնարկվում են ինչ-որ քայլեր՝ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու նպատակով, և մենք այդ պրոցեսում գործիք ենք դառնում»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։