Ռուսաստանից հնչող հայտարարությունները ներքաղաքական դաշտում ունեն երկակի ազդեցություն. Բադալյան
27 Մայիսի 2026, 15:29
Վերջին շրջանում Ռուսաստանից հնչող հայտարարությունները լիովին չեն արտացոլում այն իրական գործընթացները, որոնք ընթանում են կուլիսներում, և դրանք ունեն երկակի նշանակություն։ Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ մի կողմից այդ հայտարարությունները կարող են դիտարկվել որպես զգուշացում պաշտոնական Երևանին, իսկ մյուս կողմից՝ դրանք նպաստում են իշխանությունների նախընտրական քարոզչությանը։
«Ռուսաստանից հնչող այս հայտարարությունները փաստացի մեծ աջակցություն են իշխանությունների քարոզչությանը և միևնույն աժամանակ լրացուցիչ հիմք են տալիս նրանց հակաքարոզչությանն ընդդիմության նկատմամբ»,- ասել է Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանը միաժամանակ ընդգծել է, որ առայժմ Հայաստանի կողմից տեսանելի չեն այնպիսի հստակ քայլեր կամ որոշումներ, որոնք կարող էին Ռուսաստանի մոտ նման մակարդակի անհանգստություն առաջացնել։
«Եթե փորձենք հասկանալ այս հայտարարությունների պատճառները, ապա կտեսնենք, որ գործնականում նման անհանգստության առարկայական շարժառիթ կարծես թե չկա»,- նշել է նա։