Հայ քաղաքական միտքն այնքան հասու չէ, ինչքան հայ եկեղեցու զգուշավոր միտքը․ Նարեկ Կարապետյան
27 Մայիսի 2026, 16:45
Մեր պատմագրության մեջ չի արձանագրվել, որ Հայ առաքելական եկեղեցին շուրջ 1,500-1,600 տարի մեզ պահպանել է օտար կրոնական կայսրությունների կազմում և թույլ չի տվել խառնակչություն մեր ժողովրդի մեջ։ Նման կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Դրա արդյունքում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության բնակչության գրեթե 15%-ը հայեր էին՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր ձևերով ճնշված էին»,- նշել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, ինչքան հայ եկեղեցու զգուշավոր միտքը։
«Ես հիշում եմ, որ շատ էին քննադատում Սիմոն Երևանցի կաթողիկոսին, որ թույլ չէր տվել ապստամբություն բարձրացնել Հայաստանում։ Այսպիսով, խուսափել է զոհերից։ Նա նաև նամակ է գրել վրաց թագավորին՝ հետաքրքվելով, թե արդյոք պլանավորում են արշավանքներ այս տարածաշրջանում։ Դա նշանակում է, որ նա փորձել է քաղաքական լուծում գտնել՝ վտանգի տակ չդնելով իր ժողովրդին Արդյունքում, Սիմոն Երևանցին կարողացել է ապահովել հայ ժողովրդի համար անվտանգ միջավայր տվյալ ժամանակաշրջանում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։