Խաղաղության դրոշը ջանասիրությամբ տանում է մի մարդ, որը բերել է 5000 զոհ․ Ռոբերտ Քոչարյան

27 Մայիսի 2026, 16:02

Քաղաքականություն

Իշխող կուսակցությունը խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական թեզը։ Այս մասին Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Բոլոր նախանշված ծրագրերը, նախկին խոստումներն իրենք տապալել են, և մնացել է խաղաղության թեման։ Այդ թեման առաջ մղելու համար փորձում են ցույց տալ, որ իրենք են սեփականաշնորհել խաղաղությունը, իսկ մյուս բոլոր քաղաքական ուժերը բերելու են պատերազմ»,- ընդգծել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ խաղաղության դրոշը ջանասիրությամբ տանում է մի մարդ, որը բերել է 5000 զոհ, 12․000 վիրավոր, տարածքային հսկայական կորուստներ՝ 150․000 փախստականով։

«Բայց գործող իշխանությունը այսօր փորձում է մեղադրել մի մարդու, որի կառավարման ժամանակ եղել է արժանապատիվ խաղաղություն։ Սա, իսկապես, աբսուրդ է»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։