8 մլն դոլար՝ Լուսագյուղի զարգացման համար. ինչ աշխատանքներ են կատարվել
27 Մայիսի 2026, 16:30
8 մլն դոլար է ներդրել Armenian Future բարեգործական հիմնադրամը Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրը Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը դարձնելու համար:
Հիմնադրամն այս գյուղը զարգացնելու համար 5 ուղղությամբ է աշխատել. դպրոց-կրթություն, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, տեղական տնտեսություն, մշակույթ ու առօրյա կյանք:
Alpha News-ի հետ զրույցում Armenian Future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Լուսագյուղի վրա և ինչ աշխատանքներ են արդեն կատարել:
Շուրջ կես տարի ուսումնասիրել են Հայաստանի բնակավայրերն ու նախապատվությունը տվել Լուսագյուղին, քանի որ այն ավելի շատ է համապատասխանել հիմնադրամի չափանիշներին:
«Հաշվի ենք առել այն, որ Լուսագյուղի և հարակից տարածքների բնությունը գրավիչ է, մոտ է Երևանին, այլ հանգամանքներ ևս համապատասխանում էին մեր չափորոշիչներին: Արտասահմանաբնակ մեր գործարարների մոտիվացիան եղել է այն, որ հայրենիքին ծառայություն մատուցեն, օգուտ բերեն, որ մեր գյուղն էլ համընթաց լինի ժամանակներին»,- ասաց Մերուժան Բադալյանը:
Բադալյանի խոսքով՝ զրոյից կառուցվել է նոր դպրոց, հագեցվել նորագույն կրթական տեխնոլոգիաներով, կառուցվել է նաև 3000+ մ ցանկապատ ու մանկական խաղահրապարակ, տանիքներ են փոխարինվել, հացի ծառի տնկիներ են տնկվել, գյուղ տանող ճանապարհն է կանաչապատվել, այլ ենթակառուցվածքներ ևս բարեկարգվել են:
Եվ այս բոլոր աշխատանքներում ներգրավվել են Լուսագյուղի բնակիչները: Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն Armenian Future բարեգործական հիմնադրամը գյուղացիներին հնարավորություն է տվել իրենց ծննդավայրում վաստակել ապրուստի միջոցը:
Աշխատանքները դեռ ավարտված չեն, 2026-2029թթ. նախատեսում են հանգստի գոտի և այլ կենտրոններ կառուցել:
Լուսագյուղի զարգացման նախագիծը կյանքի կոչելու համար 10 տարի է նախատեսվել. մեկնարկը եղել է 2019 թվականը, նախատեսվածի համաձայն, 2029-ին կավարտվեն աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում: