«Արարատ-Արմենիա»-ն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն

28 Մայիսի 2026, 00:23

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնական գավաթը ստացավ «Արարատ-Արմենիա»-ն՝ վերջին տուրի հանդիպման ավարտին:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում թիմը մրցեց «Գանձասար»-ի հետ:

«Արարատ-Արմենիա»-ի կազմում առաջին կեսի վերջնամասում հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը:

Երկրորդ կեսում «Գանձասար»-ին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և Հայաստանի նորընծա չեմպիոնը հաղթանակով ավարտեց մրցաշրջանի վերջին խաղը:

«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի չեմպիոն դարձավ երրորդ անգամ: