Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն. Ռոբերտ Քոչարյան
28 Մայիսի 2026, 10:05
Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 28-ի առիթով:
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ:
Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն: Մեր պետության լավագույն օրերն առջևում են: Փա՜ռք Սարդարապատի հերոսներին»: