Միայն ընտրություններին մասնակցությունը կարող է բերել ընդդիմության վստահ հաղթանակին․ Սամվել Կարապետյան
29 Մայիսի 2026, 11:00
Ցանկացած հասարակության համար շատ կարևոր է ընտրության գնալը։ Այս մասին «Արմենիա» ՀԸ-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Առաջին հերթին պետք է ունենանք ակտիվ հասարակություն, և միայն ակտիվ մասնակցությունը կարող է բերել ընդդիմության վստահ հաղթանակին։ Ընդդիմության կողմնակիցները, ապրելով վախի մթնոլորտում, հարկ չեն համարում կատարել իրենց պարտքը։ Դրա համար մենք ամեն օր կոչ ենք անելու, ամեն օր խոսելու ենք դրա մասին, որ ժողովուրդը ավելի ինքնավստահ իրեն զգա։ Վախենալու բան չկա, վախկոտից վախենալը ամենամեծ պրոբլեմն է մարդկանց համար։ Մենք հասնելու ենք մեր նպատակին, ունենալու ենք մեծ հաղթանակ հունիսի 7-ին»,- ընդգծել է Կարապետյանը։