Հունիսի 7-ին պետք է չեզոքացնենք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին․ Աննա Գրիգորյան
29 Մայիսի 2026, 20:06
Մենք հիմա Արցախի պուրակում ենք։ Սա այն վայրն է, որտեղից մեր տղաները մեկնել են ռազմաճակատ, որոնց թափած արյունն այսօր համարում են «հանուն ոչնչի»։ Այս մասին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
«Հունիսի 7-ը պետք է դառնա այն օրը, երբ կհեռացվեն այն իշխանությունները, որոնք Արցախը հայկական չեն համարում, իսկ տղաների սխրագործությունները՝ ճակատագրական սխալ։ Այս ընտրություններով մենք բոլորս պետք է չեզոքացնենք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Ալիևը կարծես թե կարիք չունի բանակը հզորացնելու, նոր տեխնիկա գնելու, քանի որ Հայաստանում ունի մարդ, ով իրականացնում է իր բոլոր պահանջները։