ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը 7 մեդալ է նվաճել

13 Օգոստոսի 2023, 19:25

Սպորտ

Բելառուսի 10 քաղաքներում ընթացող ԱՊՀ երկրորդխաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Ռուսաստանի Դաշնությանթիմը: Նրանք ընդհանուր առմամբ ունեն 242 մեդալ, որոնցից 124-ը ոսկե: Երկրորդ տեղում 193 ընդհանուր մեդալով Բելառուսն է, որոնցից 34-ը ոսկե մեդալներ են, իսկ եռյակը 85 մեդալովեզրափակում է Ուզբեկստանը (24 ոսկե մեդալ):

Հայաստանի ընտրանին 7-րդն է ընդհանուր 7 մեդալով: Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշՍահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանըմասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: