«Տաթևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է World Travel Awards 2026 մրցանակաբաշխությանը
14 Հոկտեմբերի 2026, 13:40
Հայաստանի «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2026 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:
«Տաթևեր»-ն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել 2021, 2023, 2024 և 2025 թվականներին։ Այս տարի հնարավորություն կա գրանցելու հինգերորդ հաղթանակը։
Քվեարկության վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է։