Էնդի Սերքիսը միացել է «Vox Machina-ի լեգենդը» անիմացիոն սերիալի դերասանական կազմին

30 Մայիսի 2026, 13:50

Մշակույթ

Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի դերասան Էնդի Սերքիսը մասնակցել է «Vox Machina-ի լեգենդը» («The Legend of Vox Machina») նախագծին որպես հնչյունավորող։ Նրա մարմնավորած կերպարի ինքնությունը դեռ գաղտնի է պահվում․ սերիալի հեղինակներ Սեմ Ռիգելն ու Թրևիս Ուիլինգհեմը չեն բացահայտում մանրամասները՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ենթադրություններ անել մինչև սերիալի թողարկումը։

«Մեր թիմը վաղուց էր հետևում Սերկիսի աշխատանքին, քանի որ նա անհավանական դերասան է, իսկ նրա մատուցման ֆոնին մնացած ամեն ինչ պարզապես խամրում է։ Երբ նա ամբողջությամբ ներթափանցում է կերպարի մեջ, արդյունքը պարզապես ապշեցուցիչ է լինում։ Այդ պատճառով պարոն Սերկիսի հետ աշխատելը մեզ համար մեծ պատիվ և հաճույք էր»,- նշել է Թրևիս Ուիլինգհեմը։

«Vox Machina-ի լեգենդը» անիմացիոն սերիալի չորրորդ եթերաշրջանը կհայտնվի Prime Video-ում արդեն հունիսի 3-ին։