Հավատարիմ երկրպագուներն անկեղծորեն սիրում են ձեզ. Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին
31 Մայիսի 2026, 22:35
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ռոքսանա Բաբայանին, ով մայիսի 30-ին նշել է իր 80-ամյակը։
«Հարգելի՛ Ռոքսանա Ռուբենի, ընդունեք իմ շնորհավորանքները հոբելյանի առթիվ։ Ռուսական էստրադայի հավատարիմ երկրպագուները անկեղծորեն սիրում և գնահատում են Ձեզ՝ Ձեր տաղանդի, վառ ու բազմակողմանի ստեղծագործական գործունեության, արվեստին և Ձեր կոչմանը նվիրվածության համար։ Առանձնահատուկ հարգանքի է արժանի նաև Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, լայնածավալ հասարակական և բարեգործական գործունեությունը, որոնց Դուք նվիրում եք Ձեր ուժն ու եռանդը»,- ասված է պետության ղեկավարի ուղերձում։