Երևանի ներկայիս կուրսը հանգեցնում է Ռուսաստանի շահերի դեմ կոնկրետ քայլերի․ Զախարովա
03 Հունիսի 2026, 15:30
Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը հանգեցնում է Ռուսաստանի շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «РИА Новости»-ին տված հարցազրույցում։
«Սա հերթական օրինակն է պաշտոնական Երևանի կողմից արևմտյան երկրների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի։ Սակայն գործնականում դա վերածվում է քայլերի, որոնք հանգեցնում են Ռուսաստանի շահերի դեմ կոնկրետ գործողությունների», — ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան։