Նախկինում արված մեր սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը․ Լևոն Քոչարյան
05 Հունիսի 2026, 15:02
Նախկինում մեր արդյունավետ աշխատանքին զուգահեռ ունեցել ենք բացթողումներ, սխալներ, որոնց համար ես խորապես ցավում եմ։ Կարծում եմ՝ նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը։ Այս մասին ընտրողների հետ ամփոփիչ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։
Դիմելով իրենց մերժող ու չհավատացող ընտրողներին՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է․ «Մենք բավարար չափով չենք պայքարել ստի ու կեղծիքի դեմ՝ թողնելով, որ ձեր գիտակցության մեջ արմատանա սուտն ու դառնա «ճշմարտություն»: Բայց խնդրում եմ՝ մի՛ թողեք, որ 20-30 տարի առաջվա որևէ սխալ պատՃառ դառնա, որ դուք այսօր ընտրեք Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին, հազարավոր զոհերի մեղավոր, Ալիևի մարզպետին»։
Քոչարյանը խոստացել է՝ իրենք անելու են ամեն բան, որ իրենց նկատմամբ ծագած արդարացի զայրույթը հետագայում որևէ հիմք չունենա շարունակվելու։