ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ավելի շահավետ է, քան ԵՄ-ն․ Պեսկով
05 Հունիսի 2026, 15:06
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ավելի շահավետ է, քան եվրոպական կողմնորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի վրա դնենք եվրոպական կողմնորոշումն ու ԵԱՏՄ-ին ուղղվածությունը, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ավելի ծանր է։ Դա ավելի շահավետ է հայերի համար։ Նրանք ԵԱՏՄ-ում ավելի շատ գումար են վաստակում, ավելի լավ ապագա ունեն և ավելի արագ են զարգանում։ Եվրոպայի հետ նման բան չի լինի»,- «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։