Հայաստանի համար ծանր հետևանքներ կլինեն․ երևանցիները՝ ռուսական սահմանափակումների մասին

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղմթերքների ներմուծման նկատմամբ։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երևանի բնակիչների հետ՝ հասկանալու, թե նրանք ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ։

Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ նման սահմանափակումները Հայաստանի համար կարող են ծանր հետևանքներ ունենալ։ «Մենք միշտ էլ ռուս ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել։ Հիմա ստացվում է՝ միանգամից խզում ենք կապերը»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանը ելք կգտնի իրավիճակից դուրս գալու համար, պարզապես անհրաժեշտ է սպասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում