Երևանը թույլ է տվել իր տարածքն օգտագործել Կիևի հակառուսական հայտարարությունների համար․ Գալուզին

06 Հունիսի 2026, 12:20

Քաղաքականություն

Հայաստանը, հարթակ տրամադրելով Ուկրաինայի նախագահին, թույլ է տվել իր տարածքն օգտագործել Կիևի հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Ըստ Գալուզինի՝ այս դրվագը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում։

«Երևանը, հարթակ տրամադրելով Զելենսկիին, փաստացի թույլ է տվել հայկական տարածքն օգտագործել Կիևի կողմից հակառուսական հայտարարություններ հնչեցնելու համար»,- ասել է փոխնախարարը։

Հիմա եթերում