Հանուն մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի. Նարեկ Կարապետյանը քվեարկեց Տաշիրում

07 Հունիսի 2026, 09:51

Քաղաքականություն

Քվեարկել եմ հանուն մեծ փոփոխության և վերակառուցվող Հայաստանի՝ Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով, այլ ոչ թե միմյանց վատություն անելով, կռվելով, հակադրվելով: Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում քվեարկելուց հետո ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պետք է սկսել մերկիրը դարձնել զարգացող երկիր, ոչ թե հակադրություններով զբաղվել ու կյանքը դժվարացնել:

«Պետք է ստեղծենք այնպիսի ուժեղ երկիր, որ հաջորդ սերունդները կարողանան էլ ավելի ուժեղացնել, ոչ թե նույն խնդրի առաջ կանեն»,- նշել է Նարեկ Կարապետյանը։