Քվեարկել եմ օրինական իշխանության ձևավորման օգտին. Սամվել Կարապետյան
07 Հունիսի 2026, 12:25
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը և «Տաշիր գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններին եկել է մարտական տրամադրությամբ։
«Քվեարկել եմ օրինական իշխանության ձևավորման օգտին», — լրագրողներին ասել է նա։
Նա «մշակույթի բացակայության հերթական դրսևորում» է անվանել դաշինքի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կասեցնելու փորձը։
«Հենց հիմա մեր կողմնակիցների ձերբակալություններ են տեղի ունենում։ Շատ երիտասարդների այսօր էլ են ձերբակալել։ Երեկ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։ Ոչինչ սարսափելի չէ»,- ասել է Կարապետյանը։