Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է․ Սամվել և Նարեկ Կարապետյաններ
07 Հունիսի 2026, 20:26
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը և կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս մեզ, որ Փաշինյանը պարտվում է։
Բայց բացարձակ հաղթանակ տանելու համար մեզ անհրաժեշտ է, որ բոլոր հանձնաժողովի անդամները, մեր վստահված անձիք ուշադիր հետևեն հաշվարկներին, բացառեն կեղծարարությունը։ Մեր հաղթանակը շատ մոտ է, Վստա՛հ եղեք»,- նշված է ուղերձում։