Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից Ռոման Երիցյան
09 Հունիսի 2026, 19:07
Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից: Այս մասին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Վարչական դատարանը որոշում է կայացրել արգելել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Արցախից տեղահանված զինծառայողներին վտարել իրենց տրամադրված բնակարաններից»,– Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
