Ալեքսանյանն իր նորամուտն է նշել Լատվիայի երիտասարդական հավաքականում
10 Հունիսի 2026, 13:30
Ալբերտ Ալեքսանյանն իր նորամուտն է նշել Լատվիայի մինչև 21 տարեկանների հավաքականում՝ Բալթյան գավաթի շրջանակում։
Էստոնիայի դեմ խաղում նա ընդգրկված էր մեկնարկային կազմում և անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով ոչ-ոքի։
20-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին պաշտոնական հանդիպումն էր Լատվիայի երիտասարդական հավաքականի կազմում և կարող է կարևոր քայլ դառնալ նրա միջազգային կարիերայում։