«Ուժեղ Հայաստան»-ը կդիմի ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով. Նարեկ Կարապետյան

11 Հունիսի 2026, 18:01

Քաղաքականություն

Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերանայման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվում: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին, պետական կառավարման մարմիններին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին: Այս ամենը հաշվի առնելով, հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմելու է ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով, ինչպես նաև վերանայվի ՔՊ-ի ձայները»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ եթե ԿԸՀ–ն արագ պատասխան չտա, կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում: