«Ճանապարհորդություն դարերի միջով». Մոսկվայում Տրետյակովյան պատկերասրահում հայերեն զբոսանք տեղի կունենա

17 Օգոստոսի 2023, 08:33

Մշակույթ

Օգոստոսի 19-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի պատմական շենքում «Ճանապարհորդություն դարերի միջով» խորագրով հայերեն զբոսանք կկայանա:

tretyakovgallery.ru-ի փոխանցմամբ՝ Մարի Մարտիրոսյանի հեղինակային էքսկուրսիան կսկսվի Ռուսաստանից, երբ ռուս նկարիչները սովորում էին եվրոպացի վարպետների մոտ և կավարտվի 20-րդ դարի սկզբին երիտասարդ նկարիչների փորձերով:

Երեք դար տեւողությամբ զբոսանքի վերջին կանգառը կլինի հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի վառ արվեստը:

Զբոսանքը «Մշակութային ինտեգրացիա» նախագծի մի մասն է, որն իրականացվում է Տրետյակովյան պատկերասրահում 2019 թվականից։