Բելառուսում հայկական համայնքը տոնական մթնոլորտ է ստեղծել Ազգային մշակույթների փառատոնում

13 Հունիսի 2026, 10:56

Մշակույթ

Բելառուսի հայկական համայնքը և «Էրեբունի» համույթը իսկական տոն են պարգևել Գրոդնոյում անցկացված Ազգային մշակույթների 15-րդ փառատոնի ընթացքում։

Գրոդնոն այս օրերին դարձել էր բարեկամության իրական մայրաքաղաք․ փառատոնին մասնակցել է շուրջ 800 ներկայացուցիչ՝ 42 տարբեր ազգություններից։

Միջոցառման շրջանակում հայկական համայնքը կազմակերպել է հանդիսավոր երթ, «Իմ Հայաստան» խորագրով գալա-համերգ, իսկ հայկական տաղավարում այցելուներին ներկայացվել են ազգային երգ ու պար, հայկական պոեզիա և բազմաբնույթ ինտերակտիվ ցուցադրություններ

Հայկական մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել փառատոնի այցելուների շրջանում՝ արժանանալով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի։

Հիմա եթերում