Գյումրիում ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մեջ կասկածվող անձը

Գյումրիում ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վանդալիզմի մեջ կասկածվող տղամարդ։

Հայաստանի ոստիկանության տվյալներով՝ քաղաքի 41-ամյա բնակիչը պոկել է հուշահամալիրի հուշարձանների վրայի ոսկեգույն տառերը և ներկայումս գտնվում է Քննչական կոմիտեում։ Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Գյումրիում պղծվել էր Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Վանդալները պոկել էին հերոս քաղաքների անվանումները կազմող ոսկեգույն տառերը և նետել աղբարկղ։