ՀՀ վարչապետի՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցության հարցը կհստակեցվի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում. Պեսկով
25 Նոյեմբերի 2026, 16:50
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։
Նշվում է, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների առաջնորդների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։