Մենք ունեցել ենք 21-րդ դարի պատմության ամենախայտառակ ընտրությունները․ Ավետիք Չալաբյան

14 Հունիսի 2026, 17:49

Քաղաքականություն

Ներկայացված ապացույցների ծավալը լիովին բավարար կլիներ ընտրությունները չեղարկելու համար։
Լրագրողների հետ զրույցում, բողոքի ակցիայի ժամանակ, այս մասին հայտարարել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ այս ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Ներկայացված ապացույցների ու հիմնավորումների այն ծավալը, որն առկա է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ ընտրությունները չեղարկելու համար։

Մենք ականատես եղանք, որ ունեցել ենք 21-րդ դարի պատմության ամենախայտառակ ընտրությունները՝ հսկայական քանակությամբ խախտումներով»,- նշել է Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։