ԿԸՀ-ն դարձել է Նիկոլի հանցակիցը. Գեղամ Մանուկյան

14 Հունիսի 2026, 19:02

Քաղաքականություն

Այսօր այստեղ հավաքվածները եկել են «ոչ» ասելու Նիկոլի քվեագողությանը։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Անցնող 9 տարվա ընթացքում ցանկացած հարցում Նիկոլ Փաշինյանը հանցանք կատարելիս միշտ փորձել է հանցակիցներ գտնել, հանցակիցներ դարձնել հազարավորների»,- նշել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն այդպես է վարվել, որ դատվելիս մենակ չդատվի։

«ԿԸՀ-ն դառնում է Նիկոլի հանցակիցը։ Բոլորս զայրացած ենք, որ 2 օր առաջ Նիկոլի պատվերով ԿԸՀ-ն գաղտագողի փորձեց ԲՀԿ-ին հանել պայքարից»,- հավելել է Գեղամ Մանուկյանը։

Հիմա եթերում