Alpha News-ի պարսկերեն ալիքի տասներորդ թողարկումն արդեն հասանելի է
16 Հունիսի 2026, 12:30
Alpha News-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային մեդիա ներկայությունը՝ գործարկելով պարսկերեն ալիքի տասներորդ թողարկումը։ Նոր հարթակը պարսկալեզու լսարանին մատուցում է օպերատիվ լրատվություն, խորքային վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ տարածաշրջանային կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
Տասներորդ թողարկման ընթացքում խոսվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների, «Կովկասում Չինաստանի վերահսկողությանը հակազդելու մասին» օրինագծի մասին։
Այս թողարկմանն անդրադարձ է եղել նաև ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարի՝ Սյունիք կատարած այցին և մի շարք այլ թեմաների։
Տասներորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=2_vD5FjhC94