Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստ

16 Հունիսի 2026, 15:20

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հաղթողը որոշվել է ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում։

«Կրասնոդար»-ի ավագը հավաքել է ձայների 35,26%-ը և կարիերայում երրորդ անգամ արժանացել թիմի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատել է Սպերցյանի առաջատարի կարգավիճակն ակումբում։

Անցած մրցաշրջանում հայ կիսապաշտպանն անցկացրել է իր կարիերայի ամենաարդյունավետ փուլերից մեկը։ Բոլոր մրցաշարերում նա իր հաշվին գրանցել է 14 գոլ և 17 գոլային փոխանցում։ Բացի այդ, Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ «գոլ+փոխանցում» համակարգով։