Կողմ չեմ Ռուսաստանի հետ կապերը խզելուն. եթե գազի գինը դառնա 600 դոլար, չենք կարողանա վճարել․ հարցում՝ Տավուշում

Հայաստանում արտաքին քաղաքական կողմնորոշման և հարևան պետությունների հետ հարաբերությունների թեման շարունակում է մնալ հանրային ամենաթեժ քննարկումների կիզակետում։ Տավուշի մարզի բնակիչների կարծիքով՝ առանց հարևանների և դաշնակիցների հետ նորմալ հարաբերությունների հնարավոր չէ պետություն պահել, իսկ հակառուսական տրամադրությունների սերմանումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի համար։

«Մենք ուզում ենք և Եվրամիություն գնալ, և տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ պահել. այդպես չի լինի»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Բնակիչների խոսքով՝ Հայաստանը պետք է սթափ գնահատի աշխարհաքաղաքական իրողությունները և հասկանա, թե ինքն ի՞նչ է ուզում։

«Մենք պետք է սթափ հայացքով գնահատենք աշխարհն այս պահին։ Ռուսաստանն իր քաղաքականությունն է վարում, ես նրան չեմ մեղադրում։ Ո՞նց է լինում, որ Դոնալդ Թրամփն իր ուզած երկրների նախագահներին կարողանում է փոխել, իսկ Ռուսաստանը չի՞ կարող իր ազդեցության գոտի համարվող Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառել»,- ընդգծել է մեկ այլ բնակիչ։

Մտահոգություններ կան նաև գալիք ձմռան և էներգետիկ ճգնաժամի հետ կապված, քանի որ գազի հնարավոր թանկացումը կարող է ծանր հարված հասցնել սոցիալապես անապահով խավերին։

«Եթե գազի գինը դառնա 600 դոլար, ժողովուրդն անվճարունակ է, այդքան չի կարողանա վճարել։ Դրա համար եմ ասում՝ ես կողմնակից չեմ Ռուսաստանի հետ կապերը խզելուն»,- ավելացրել է հարցվող քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։