Լեգենդի վերադարձը տուն՝ «Փյունիկ»
19 Հունիսի 2026, 19:30
Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի «Փյունիկ» մարզադպրոց, որտեղից սկսվել է նրա ֆուտբոլային ճանապարհը։
Այս առիթով նախատեսված է հատուկ միջոցառում, որի ընթացքում կներկայացվի Մխիթարյանի կյանքին և մարզական կարիերային նվիրված կարճամետրաժ ֆիլմ։ Բացի այդ, կանցկացվի բաց հանդիպում-զրույց «Փյունիկի» ակադեմիայի սաների և հյուրերի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն նրա անցած ուղին, հաջողությունները և փորձառությունը։
Ակումբի փոխանցմամբ՝ սա յուրահատուկ վերադարձ է այն վայր, «որտեղ ամեն ինչ սկսվել է»։
Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։ 2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
«Փյունիկ»-ի կազմում անցկացրած տարիներին նա չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկու անգամ նվաճել Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Հայաստանի գավաթը։