«Ամեն ինչ լավ է լինելու». Սաթի Սպիվակովան՝ Վլադիմիր Սպիվակովի առողջական վիճակի մասին

20 Հունիսի 2026, 15:00

Հայեր

Ճանաչված խորհրդային և ռուսաստանյան դիրիժոր ու ջութակահար, մանկավարժ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, տեղեկություններ է հայտնել ամուսնու առողջական վիճակի մասին։

«Սիրելի՛ ընկերներ, հեռու և մոտ գտնվողներ, շնորհակալ եմ ձեր անհանգստության և հուզմունքի համար։ Վլադիմիր Թեոդորովիչը ոչ մի ինսուլտ չունի, սակայն կան առողջական որոշակի խնդիրներ։ Մաեստրոն այժմ հուսալի ձեռքերում է, նրան հետազոտում են։ Բժիշկները վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն հասկանալու համար»,- գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է՝ ինսուլտի կասկածանքով։