Հայ ֆուտբոլիստ Լեոն Սկրիպինը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա» ակադեմիա

20 Հունիսի 2026, 20:30

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ Լեոն Սկրիպինը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա» ակադեմիա: 14-ամյա Լեոնը ծնվել է Գերմանիայում: Նա և իր կրտսեր եղբայրը՝ Ռաֆայելը, ակադեմիա են տեղափոխվել Լևերկուզենի «Բայերի» պատանեկան թիմից:

Ընտանիքը Գերմանիա է տեղափոխվել Արցախից. երեխաները լավ գիտեն հայկական մշակույթն ու լեզուն:

«Այո՛, մենք ապրում ենք արտերկրում, բայց աշխատում եմ որդուս մեջ սերմանել հայրենասիրություն։ Մեր ընտանիքում շատ կարևոր տեղ է հատկացված հայկական մշակույթին, տանը հայերեն ենք խոսում»,- պատմել է Լեոնի հայրը՝ Արամը:

Լրատվամիջոցները եղբայրներին համարում են «Բայերի» ակադեմիայի լավագույն երիտասարդ խաղացողներից: Ինչպես հայտնում է «Corner»-ը, Հայաստանի պատանեկան հավաքականների մարզիչները հետևում են հարձակվողական ոճի կիսապաշտպան Լեոն Սկրիպինի ելույթներին: