Մենուա Հովհաննիսյանը «Եվրասիա-Կինոֆեստ 2026»-ում արժանացել է «Լավագույն դեբյուտ» մրցանակին 

21 Հունիսի 2026, 15:30

Մշակույթ

«Եվրասիա-Կինոֆեստ 2026» կինոփառատոնում «Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրցանակի է արժանացել «18-րդ գարուն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր Մենուա Հովհաննիսյանը։

«Կարճ մետր» անվանակարգի մրցութային ծրագրում ներկայացված էին ևս երեք ֆիլմեր, որոնց թվում էր նաև անցյալ տարվա կինոփառատոնի դափնեկիր, երիտասարդ ռեժիսոր Արտակ Հարությունյանի աշխատանքը։

Ֆիլմը մի դեռահասի մասին է, ով մեծանալու (և չափահաս դառնալու) շրջանում գիտակցում է ծնողների և ընտանիքի արժեքը։

Հիմա եթերում