Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 17 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի 2-րդ խումբ

21 Հունիսի 2026, 18:00

Սպորտ

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճելով «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի 2-րդ խմբում հանդես գալու իրավունք։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

Աշխարհի կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել Էլինա Ավանեսյանը։ Անցումային հանդիպման ընթացքում հայ թենիսիստուհիները վստահ հաղթանակ են տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ՝ 2։0 հաշվով։

Մինչ այդ Հայաստանի հավաքականը հաղթահարել էր նաև Ադրբեջանի, Ալբանիայի և Չեռնոգորիայի հավաքականների արգելքը։

Վճռորոշ հանդիպման մենախաղերում հաղթանակներ են տարել Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը՝ ապահովելով թիմի հաջողությունը։

Այս արդյունքի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի 2-րդ խմբում՝ վերադառնալով ավելի բարձր մրցակցային մակարդակ։