Դժվար է ասել` ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-Ի ԱԽ-ն. Շահան Գանտահարյան

16 Օգոստոսի 2023, 00:35

Քաղաքականություն

Նուրբ է իրավիճակը, և դժվար է ասել՝ վաղն ինչ որոշում կկայցնի ՄԱԿ-ի ԱԽ-ն: Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով, թե ինչ ակնկալիքներ ունեն գերտերություններից:

«Նուրբ է իրավիճակը, և դժվար է ասել՝ վաղն ինչ որոշում կկայցնի ՄԱԿ-ի ԱԽ-ն, քանի որ Ադրբեջանն ակտիվ աշխատում է: Հուսանք` բացի հայտարաություններից ՄԱԿ-ի ԱԽ-ն իր լիազորությունների շրջանակում կգործի և կստիպի, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները իրականացվեն: Այնուամենայնիվ, պետք է ակտիվ աշխատել, բազմակողմ դիվանագիտությամբ աշխատել, որ ՄԱԿ-ը ևս կանխարգելի Բաքվի կիրառած ցեղասպանական քաղաքականությունը»,- նշել է Գանտահարյանը:

Նա ներկայացրել է նաև Հայ դատի հանձնախմբի աշխատանքները Լիբանանում:

«Հայ դատի հանձնախումբը ակտիվ աշխատում է այստեղ, և փորձում է ճիշտ ներկայացնել հակամարտության էությունը, և թե ինչ ցեղասպան գործողություններ է իրականցնում Ադրբեջանը:
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներ է կազմակերպել, հուշագրեր է ներկայացրել: Այսօր լիբանանյան լրատվամիջոցները արձագանքեցին Հայ դատի վերջին հաղորդագրությանը, որտեղ նշվում է նշանավոր ցեղասպանագետների կարծիքը Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ՝ պնդելով, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարում», նշել է Գանտահարյանը:

Նա կարեւորել է, որ համայնքը միշտ կանգնել է Արցախի կողքին, իրադարձությունները միշտ ճիշտ ներկայացրել, որպեսզի լիբանանյան հասարակությունը ևս ճիշտ ընկալի իրավիճակը։

Հիմա եթերում