Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են
29 Նոյեմբերի 2026, 09:30
Հայաստանի 7 մարզի 12 համայնքում այսօր՝ ժամը 08:00-ից, մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քվեարկությունը։ Համայնքներից 10-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
ՀՀ ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական ցուցակների համաձայն՝ 12 համայնքի 317 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ հաշվառված է 233 494 ընտրող։ Ընտրողների թվով առաջատարը Աշտարակ համայնքն է (48 860 ընտրող), որին հաջորդում են Մեծամորը (45 764) և Կապանը (29 253)։ Ամենաքիչ թվով ընտրողներ գրանցված են Մեծաձոր համայնքում՝ 73 քաղաքացի։
Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցք համայնքներում ընտրությունները մրցակցային չեն լինի, քանի որ այստեղ առաջադրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Իսկ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում համայնքապետի պաշտոնի և ավագանու մանդատների համար պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։ Հատկանշական է, որ այս երկու ուժերը Ապարանում հանդես են գալիս դաշինքով։