Երևանի հետ կապված իրավիճակը ՌԴ-ի մասնակցությամբ միավորումներին հարվածելու փորձ է. Ուշակով
23 Հունիսի 2026, 13:30
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վրա հարվածելու փորձ։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք տեսնում ենք, որ այսպես կոչված «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցները համառորեն փորձում են հարված հասցնել այն ինտեգրացիոն միավորումներին, որոնց անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը։ Միևնույն ժամանակ, տարածվում են պատրանքային պատկերացումներ, թե հնարավոր է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և մշտապես աջակցել միմյանց»,- ասել է Ուշակովը։