Արման Ծառուկյանը 45 վայրկյանում տուշեով հաղթել է Էնթոնի Փեթիսին և պաշտպանել չեմպիոնական գոտին
29 Նոյեմբերի 2026, 11:46
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ է տարել ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված RAF 15 մրցաշարում՝ առավելության հասնելով UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսի նկատմամբ։
Գոտեմարտը տևել է ընդամենը 45 վայրկյան։ Առաջին իսկ մրցափուլում Ծառուկյանը կատարել է 4 միավորանոց վճռորոշ հնարք, որից հետո մրցակցին հաղթել է տուշեով՝ ժամանակից շուտ ավարտելով պայքարը։ Այս հաղթանակի շնորհիվ հայ մարզիկը հաջողությամբ պաշտպանել է կազմակերպության իր չեմպիոնական գոտին։
Հավելենք, որ սա Արման Ծառուկյանի 10-րդ հաղթանակն էր RAF-ի շրջանակում անցկացրած 11 գոտեմարտերում (նա կրել է ընդամենը 1 պարտություն)։