ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման հետևանքները ՀՀ-ի համար կարող են ավելի դրամատիկ լինել. Միխայիլ Պավլիվ
25 Հունիսի 2026, 22:30
Քաղաքագետ Միխայիլ Պավլիվը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին և Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր հետևանքներին՝ զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի փորձի հետ։
Փորձագետի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, շատ առումներով հիշեցնում է Ուկրաինայում նախկինում տեղի ունեցած գործընթացները, իսկ եվրաինտեգրումը ԵԱՏՄ-ում մասնակցության հետ համատեղելու փորձերը կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ եվրաինտեգրումը պետության վրա դնում է բազմաթիվ պահանջներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են հետխորհրդային երկրների իրականություններին։
«Իրականում դու փաստացի ներս ես թողնում եվրոպական բյուրոկրատիան քո երկրի կառավարման գործընթացի մեջ։ Այսինքն՝ օգուտներ գրեթե չկան։ Արդյունքում Ուկրաինայի տնտեսությունն ու ՀՆԱ-ն այդպես էլ չվերականգնվեցին մինչև 2014 թվականի մակարդակը։ Ուկրաինան ավերվել է պատերազմից, որին նրան գիտակցաբար են մղել։ Ուկրաինայից գիտակցաբար ստեղծել են հակառուսաստան։ Եվ հենց այդ նույն ճանապարհով հիմա փորձում են տանել Հայաստանը, որը տնտեսական առումով ոչինչ չի շահի։ Ավելին՝ Հայաստանի կորուստները Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում կարող են նույնիսկ ավելի դրամատիկ լինել, քան Ուկրաինայի կորուստները։ Եվ քաղաքական հետևանքները նույնպես ոչ պակաս ծանր կլինեն»,– եզրափակել է Պավլիվը։