Տարել են բոլորի հեռախոսները․ Կարեն Սիմոնյանը՝ խուզարկության մասին
25 Հունիսի 2026, 16:21
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը կատարված խուզարկությունից հետո իրավապահներն առգրավել են ընտանիքի բոլոր անդամների հեռախոսները։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Սիմոնյանի խոսքով՝ խուզարկությունը տևել է շուրջ երկուսուկես ժամ, փնտրել են զենք-զինամթերք, տարբեր կրիչներ, փաստաթղթեր, բայց միայն 1 նոթատետր են տարել։
«Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել»,- ասել է Սիմոնյանը` հավելելով, որ խուզարկել են նաև իր ավտոմեքենան