Ալեքսանդր Միրզոյանն ընտրվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ
25 Հունիսի 2026, 21:15
Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեն Ալեքսանդր Միրզոյանին ընտրել է կազմակերպության առաջին փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌՖՄ մամուլի ծառայությանը:
Որոշվել է նաև նրան ընդգրկել գործադիր կոմիտեի բյուրոյի կազմում:
Միրզոյանը 75 տարեկան է, հանդես է եկել Երևանի «Արարատ»-ում, Մոսկվայի «Սպարտակ»-ում և այլ ակումբներում: «Արարատ»-ի հետ միասին դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, իսկ «Սպարտակ»-ի կազմում՝ ԽՍՀՄ չեմպիոն: Նա նաև աշխատել է որպես Կոստրոմայի «Սպարտակ»-ի և Գորկու «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչ: Միրզոյանը հանդիսանում է Ռուսաստանի ֆուտբոլային միության վետերանների կոմիտեի նախագահը: