Արմեն Մելիքբեկյանը մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում
26 Հունիսի 2026, 16:52
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում և մտադիր է շարունակել աշխատանքը միջազգային հարթակներում։ Այդ մասին նա ասել է ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանի հետ զրույցում։
«Այս պահին ես ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին, որովհետև մինչև ընտրությունները շատ մեծ ծավալի աշխատանք կա անելու։ Ես մտադրություն չունեմ առաջադրվելու»,- ասել է Մելիքբեկյանը:
Անկախ նրանից, թե ապագայում ով կլինի ֆեդերացիայի նախագահը, Մելիքբեկյանի խոսքով, կարևորն այն է, որ շարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը։