Կարեն Ղազարյանը՝ ONE FC մրցաշարի հաղթող

27 Հունիսի 2026, 14:44

Սպորտ

Խառը մենամարտերի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկ Կարեն Ղազարյանը տպավորիչ հաղթանակ է տարել ONE Championshipի մրցաշարում, որը կայացել է Բանգկոկում։

Ղազարյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է մինչ այդ անպարտելի ճապոնացի Հիսաշի Էձակիին։ Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդից հետո, քանի որ ընդմիջումից հետո ճապոնացի մարզիկը հրաժարվել է շարունակել պայքարը։

Այս հաղթանակը հատկապես կարևոր էր Ղազարյանի համար։ Սա նրա երկրորդ մենամարտն էր ONE FC-ում՝ թեթևագույն քաշային կարգում, և հայ մարզիկին հաջողվել է վերականգնվել իր նորամուտի պարտությունից հետո։

Այս հաղթանակից հետո Կարեն Ղազարյանի պրոֆեսիոնալ ռեկորդը դարձել է 6 հաղթանակ, 1 պարտություն (6-1), իսկ Հիսաշի Էձակին կրել է իր կարիերայի առաջին պարտությունը՝ գրանցելով 7 հաղթանակ, 1 պարտություն (7-1)։