Պաշտոններից են խոսում այն պայմաններում, երբ ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմք դառնալ․ Արամ Վարդևանյան
28 Հունիսի 2026, 15:25
Տեղեկացնեմ, որ մի քանի խնդիրների վերաբերյալ, որոնք ներկայացրել էինք, դատարանը պահանջել է նաև հիմնավորումներ ներկայացնել, այդ թվում՝ 17 հազար գաղտնի քվեարկությունների մասով։ Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այս դատաքննությանը մասնակցելով որպես երրորդ անձ, չի ներկայացրել դիրքորոշում այն մասին, թե տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նա հավելել է, որ այդ դեպքում քաղաքական դատողությունները քաղաքական իրականությունը հակադրության մեջ են մտնում միմյանց հետ։
Վարդևանյանը նշել է, որ դրանից ՀՀ քաղաքացիները պետք է դատողություն անեն, որ ընտրակաշառքների մասով որևէ մասսայական խախտում չի եղել, բայց փաստ է, որ ՔՊ-ի կողմից եղել են ընտրախախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և դրանց վերաբերյալ հիմնավորումներ արդեն ներկայացվել են։
«Վարչական ռեսուրսի չարաշահումը և ատելության խոսքի տարածումն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նրանք պաշտոններից են խոսում այն պայմաններում, երբ ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմք հանդիսանալ»,- հայտարարել է Վարդևանյանը։