Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը

29 Հունիսի 2026, 11:04

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը:

«Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին», — գրված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Բաքուն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը որակել է «պատմական ճշմարտության խեղաթյուրում»։

Նշենք, որ Թուրքիան ևս դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: